Կառավարությունը խստորեն դատապարտում է Թրամփի հայտարարությունները

14:15   12 Հունվար 2018    313

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, NBC News ամերիկյան հեռուստաալիքի թղթակիցը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «կեղտոտ երկրների» մասին հայտարարություններից հետո Հաիթիի կառավարությունը իր մոտ է կանչել ԱՄՆ ներկայացուցչին:

«Ես հենց նոր խոսել եմ ԱՄՆ-ում Հայիթիի դեսպան Փոլ Ալթիդորի հետ, եւ նա ասել է, որ Հաիթիի կառավարությունը «խստորեն դատապարտում է» նախագահ Թրամփի հայտարարությունները, որոնք նա համարում է « կարծրատիպերի վրա հիմնված»... ԱՄՆ-ում Հաիթիի դեսպան Փոլ Ալթիդորն ինձ ասել է, որ Հաիթիի կառավարությունը Թրամփի հայտարարություններից հետո պաշտոնապես կանչել է ԱՄՆ-ի ներկայացուցչին»,- Twitter-ում գրել է Յամաշե Ալկինդորը:

ԱՄՆ-ում Հաիթիի դեսպանը նաեւ նշել է, որ ԱՄՆ նախագահը «կա՛մ սխալ է տեղեկացված, կա՛մ վատ է դաստիարակված»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ նահանգները «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների կարիք չունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ   Հաիթի  


Վերնագիրի այլ պիտակները