ԱՄՆ կոնգրեսականներն աջակցել են արտասահմանում հետեւելու ծրագրի երկարաձգմանը

14:16   12 Հունվար 2018    218

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի քվեարկել է ահաբեկչության մեջ կասկածվող այլ երկրների բնակիչների հեռախոսազրույցները գաղտնալսելու եւ նամակագրությունը ստուգելու ծրագրի իրականացման գործողության ժամկետը 6 տարով երկարաձգելու օրինագիծը: Ծրագրի գոյությունն ինքնին արդեն առաջին տարին չէ, որ վեճեր է հարուցում ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլեւ աշխարհի մյուս երկրներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քվեարկությունը կատարվել է ըստ կուսակցական պատկանելության: Երկարաձգման օրինագծին մեծ մասամբ կողմ են քվեարկել հանրապետականները՝ 256 կոնգրեսական, դրա դեմ են հադես եկել պալատի 164 անդամներ, առավելապես դեմոկրատներ:

Այժմ այն կքննարկի ԱՄՆ Սենատը: Եթե վերին պալատը կողմ քվեարկի, այն կուղարկվի նախագահին ստորագրելու:

Խոսքը 1978 թվականին ընդունված Արտասահմանյան հետախուզությանը հետեւելու օրենքի (FISA) 702 բաժնի մասին է: 2008 թվականին դրանում կատարված ուղղումը հատուկ ծառայություններին իրավունք է տալիս ԱՄՆ սահմաններից դուրս բնակվող արտասահմանյան քաղաքացիների հեռախոսազրույցները առանց հատուկ դատարանի թույլտվության գաղտնալսել եւ նայել նրանց էլեկտրոնային նամակագրությունը: Ընդհանուր առմամբ, հատուկ ծառայությունները իրավունք չունեն առանց օրդերի ամերիկացիներին հետեւել:

Սակայն կան բացառություններ՝ ԱՄՆ քաղաքացիների վրա ծրագիրը կարող է տարածվել, եւ նրանց սկսեն հետեւել, եթե նրանք շփում են հաստատում արտասահմանցիների հետ, որոնք հետախուզության տեսադաշտում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները