Ղազախստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը հանվել է

14:47   12 Հունվար 2018    311

Եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետեւանքով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը հանվել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Աստանայի քաղաքապետի մամուլի քարտուղար Էլվիրա Ժուրգենբաեւան:

Հինգշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաքում ձյան եւ ուժգին քամու պատճառով արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել. օդանավակայանը չէր աշխատում, դպրոցներում եւ քոլեջներում դասերը հետաձգվել էին, քաղաքից դուրս գալու ճանապարհները փակ էին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները