Կողոպտիչները կորցրել են գողացած թանկարժեք զարդերով պայուսակը. Լուսանկարներ

15:30   12 Հունվար 2018    296

Ոստիկանությունը վերադարձրել է Փարիզի Ritz հյուրանոցին կից ոսկերչական խանութից գողացված թանկարժեք բոլոր զարդերը։

4,5 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ զարդերը եղել են պայուսակի մեջ, որը փախուստի ժամանակ կորցրել է կողոպտիչներից մեկը։ Նրանցից երեքը ձերբակալվել են հենց տեղում, երկուսը փախել են՝ մեկը մեքենայով, մյուսը՝ մոտոռոլլերով։ Պայուսակը ձեռքից բաց է թողել մոտոռոլլերով փախչող կողոպտիչը։

Հիշեցնենք, որ հարձակվողները զինված էին եղել կացիններով և ատրճանակներով։ Նրանք ջարդել էին ոսկերչական զարդերի ցուցափեղկի ապակին և հանել զարդերը։





Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ   Ritz  


Վերնագիրի այլ պիտակները