Հայաստանը չեն կարողանում երաշխավորել բռնության զոհ կանանց և երեխաների պաշտպանությունը. HRW

15:34   12 Հունվար 2018    561

Հայաստանում ընտանեկան բռնություն վերապրած կանանց և երեխաների կյանքն ու բարօրությունը վտանգված են, քանի որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում երաշխավորել նրանց պաշտպանությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին այսօր հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

2017 թվականի դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանն ընտանիքում բռնության վերաբերյալ օրենք է ընդունել, բայց կանայք և երեխաները շարունակում են մնալ վտանգի տակ, քանի դեռ իշխանությունները համընդգրկուն կերպով չեն փոխել բռնության մասին բողոքներին ոստիկանների արձագանքի պրակտիկան:

«Նոր օրենքը կարևոր քայլ է, բայց մինչև իշխանությունները լրջորեն չընդունեն ընտանեկան բռնության մասին հաղորդումները և չերաշխավորեն իրավական, բժշկական և սոցիալական օգնությունը, որն անհրաժեշտ է կանանց և երեխաներին, վտանգը կպահպանվի»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենի օգնական Ջեյն Բուչանանը:

Կազմակերպությունը զրուցել է Հայաստանում ընտանեկան բռնության 12 «զոհի» հետ: Հարցազրույցներին մասնակցածները պատմել են, որ ոստիկանությանը կամ այլ տեղական մարմինների բռնության մասին հաղորդելուց հետո իշխանությունները ոչինչ չեն արել հետագա բռնությունը կանխելու, գործը հետաքննելու կամ հարձակվողներին պատասխանատվության ենթարկելու համար: Որոշ դեպքերում իշխանությունները խրախուսել են կանանց հրաժարվել բողոքներից և հաշտվել իրենց նկատմամբ բռնություն կիրառողների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները