Նավալնին իր թեկնածությունը առաջադրելու համար ԱՄՆ-ի աջակցությունն է ստացել. Պուտին

15:48   12 Հունվար 2018    235

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է, որ հակակոռուպցիոն պայքար իրականացնող, ընդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 2018-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու համար ԱՄՆ-ի կողմից աջակցություն է ստացել:

Պուտինն այս մեկնաբանությունն արել է հունվարի 11-ին մի քանի ռուսաստանյան լրատվամիջոցների խմբագիրների և ղեկավարների հետ հեռուստատեսային հանդիպման ընթացքում՝ չներկայացնելով որևէ ապացույց։

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, հիշեցնենք, Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց որպես նախագահի թեկնածու, պատճառաբանելով, որ վերջինս դատվածություն ունի:

Նավալնին բողոքարկել է այդ որոշումը Գերագույն դատարանում, սակայն, այդ ատյանում ևս արդյունքի չի հասել: Ընդդիմադիր գործիչն այժմ մտադիր է այդ հարցի առնչությամբ դիմել երկրի Սահմանադրական դատարան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Նավալնի   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները