Գիտնականները պարզել են, թե ինչ կարող է թաքնված լինել Քեոփսի բուրգի գաղտնի սենյակում

15:52   12 Հունվար 2018    535

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Eurekalert»-ին, Քեոփսի բուրգում նոյեմբերին հայտնաբերված երեսուն մետրանոց դատարկ տարածքները կարող են իրենց մեջ պահած լինել մետեորիտային երկաթից պատրաստված գահ։

Համապատասխան ենթադրությամբ հանդես է եկել իտալացի աստղաֆիզիկոս Ջուլիո Մագլին,:

Մագլիի խոսքերով՝ դատարկությունները դժվար թե սխալի արդյունք են կամ ճարտարապետական գործառույթ ունեն։ Նա հավաստում է, որ նման խոռոչների գոյության համար պետք է եգիպտական դիցաբանության հետ կապված պատճառ լինի։

Մասնավորապես, նա մատնանշում է, որ հին տեքստերում ասվում է, որ մահից հետո փարավոնը պետք է նստի երկաթյա գահի վրա, անցնի երկնային դարպասներով և հասնի աստղերին։

Գիտնականը նշում է, որ բուրգում չորս «օդանցք» կա, որոնց միջոցով հանգուցյալ փարավոնի հոգին կարող էր «դուրս գալ»։ Հյուսիսի ուղղությամբ տանող միջանցքը ավարտվում է փակ դռնով, որի ետևում,
Մագլիի խոսքերով, և գտնվում են խոռոչները՝ նշված գահի հետ միասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Քեոփս  


Վերնագիրի այլ պիտակները