ԱՄՆ պատժամիջոցները անպատասխան չեն մնա. Պեսկով

15:57   12 Հունվար 2018    367

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները առանց համարժեք պատասխանի չեն մնա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պատժամիջոցային գործողությունները, որպես կանոն, որոշակի պատասխան քայլեր են ստանում:

Այս դեպքում փոխադարձության սկզբունքը անկյունաքարային է մնում, բայց թե ինչ աստիճան՝ հայելային պատասխան է, ոչ թե հայելային, այլ, այպես ասենք, կձեռնարկվի այն, ինչը լավագույնս կհամապատասխանի մեր շահերին: Դրանում կասկած չկա, եւ, իհարկե, որոշումը կկայացվի Ռուսաստանի նախագահի կողմից»,- ընդգծել է Պեսկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով   Ռուսաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները