Հռոմի պապն ընդունել է Իրաքյան Քրդստանի վարչապետին

16:03   12 Հունվար 2018    350

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «nerinaazad.info»-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիին:

Աղբյուրը նշում է, որ Քրդստանից ժամանած պատվիրակության կազմում են եղել Իրաքյան Քրդստանի կառավարության պաշտոնական խոսնակը և կառավարական խորհրդի ղեկավարը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է Քրդստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև այնտեղ գտնվող պատերազմի հետևանքով փախստականների, զինված բախումներից տուժածների կարիքներին ու կյանքի պայմաններին առնչվող հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ-Ֆրանցիսկոս   Իրաքյան-Քրդստան  


Վերնագիրի այլ պիտակները