Հնդկաստանում զինվորականներն ընկել են ուղղաթիռից. VIDEO

16:23   12 Հունվար 2018    262

Հունվարի 9-ին Նյու Դելիում երեք հնդիկ զինվորական լուրջ վնասվածքներ է ստացել ճոպանի պոկվելու հետևանքով: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է YouTube-ի khabar today ալիքում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Hronika.info»-ին, միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանում հունվարի 15-ին տոնվող Բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի փորձի ժամանակ, երբ զինվորականները փորձում էին իջնել ուղղաթիռից:

«Այսպիսի սարքավորմամբ մեզ թշնամի պետք չէ մեր զինվորներին սպանելու համար», - միջադեպը մեկնաբանել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները