Վթարի է ենթարկվել Հայաստանի ՊՆ ЗИЛ 131-ը. կան վիրավորներ. Լուսանկարներ

16:45   12 Հունվար 2018    595

Hayatsk.info-ն հայտնում է, որ այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններոuմ Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 CՍ 788 համարանիշի և ЗИЛ 131 մակնիշի Հայաստանի ՊՆ 34 55 Տ համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է ЗИЛ 131-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ЗИЛ 131-ը հաշվառված է Հայաստանի ՊՆ հաշվեկշռում։









Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները