Realbotix ընկերությունը 2018-ին անսովոր սեքս ռոբոտ կթողարկի

17:09   12 Հունվար 2018    253

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Լենտա»-ին, Realbotix ընկերությունը արդեն այս տարի մտադիր է սեքսուալ հաճույքների համար տրանսգենդեր ռոբոտներ արտադրել:

Անցյալ տարի ընկերությունը թողարկել էր Harmony-ի կանացի մոդելը: Ավելի ուշ ընկերության ղեկավարությունը հայտարարել էր, որ տղամարդ ձեւացող ռոբոտի թողարկման ճանապարհին է: Նշվում է, որ արհեստական ինտելեկտի շնորհիվ սեքս ռոբոտներն ունեն «անհատականություն» եւ նույնիսկ կարող են խոսել օգտագործողների հետ:

Ընկերության հերթական խոշոր նախագիծը պետք է դառնա տրանսգենդեր ռոբոտների արտադրությունը: Նման տիկնիկներ արդեն գոյություն ունեն, բայց դրանք չեն կարող ռոբոտներ համարվել, քանի որ օժտված չեն արհեստական ինտելեկտ ով: Այժմ խնդիր է դրված համակցել գոյություն ունեցող ծրագրերը նոր ձեւի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները