ՄԱԿ-ի գրասենյակը մեղադրել է Թրամփին ռասիզմի համար

17:12   12 Հունվար 2018    309

Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակը «կեղտոտ երկրների» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները համարում է ցնցող եւ ռասիստական:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ նախագահի շուրթերից հնչող նման հայտարարությունները նա համարել է «ցնցող եւ խայտառակ»: «Սա նկարագրելու համար այլ բառ չկա, քան «ռասիզմ»-ը: Չի կարելի «կեղտոտ» անվանել այն երկրներն ու մայրցամաքները, որոնց բնակչությունը սպիտակ չէ եւ հետեւաբար անցանկալի է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ նահանգները «կեղտոտ խորշերից եկող» միգրանտների կարիք չունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները