ԵԱՀԿ-ն Դոնբասում հակամարտության սաստկացում է արձանագրել

17:20   12 Հունվար 2018    359

ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը հակամարտության սաստկացում է արձանագրել Դոնբասում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին բրիֆինգի ժամանակ հայտնել է հանձնախմբի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Հուգը:

«Մենք գնդակոծումների թվաքանակի աստիճանական ավելացում ենք գրանցել տոներից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել զինադադարի շուրջ: Այժմ մենք կարող ենք խոսել էսկալացիայի փուլի մասին»,-ասել է նա: Հուգը հայտարարել է, որ հունվարի 9-ի երեկոյից մինչեւ հաջորդ օրվա երեկո գրանցվել է մոտավորապես 2 հազար խախտում:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ, չնայած բարդ իրադրությանը, Հատուկ մոնիթորինգային առաքելությունը «կշարունակի ջանքեր գործադրել՝ այցելելու Դոնբասի բոլոր շրջաններ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ   Դոնբաս  


Վերնագիրի այլ պիտակները