Ցուկերբերգը՝ Facebook-ի նորությունների ժապավենի ձևավորման նոր սկզբունքի մասին

18:23   12 Հունվար 2018    145

Facebook-ի լրատվական ժապավենում կհայտնվեն ավելի շատ նորություններ ընկերների և ընտանիքի մասին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է սոցցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգն իր էջում։

«Մենք սկսել էին փոխել սոցցանցն այդ ուղղությամբ անցած տարի, սակայն ամիսներ են պահանջվել այն բանի համար, որպես փոփոխություններ արվեն այդ նպատակով մեր բոլոր արտադրանքներում»,-ասվում է հաղորդագրությունում։

Նա նաև հավելել է, որ հիմնական փոփոխությունները նկատելի կլինեն նորությունների ժապավենում, որտեղ կհայտնվեն ավելի շատ հրապարակումներ ընկերներից, ընտանիքից և հասարակությունից։

Ցուկերբերգը հիշեցրել է, որ սոցցանցը ստեղծվել է, որպեսզի մարդիկ ավելի մոտ լինեն միմյանց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ցուկերբերգ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները