Թրամփը վստահ է իր առողջության ամրության հարցում

18:56   12 Հունվար 2018    172

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ կզարմանա, եթե առաջիկա բուժզննման արդյունքում որևէ առողջական խնդիր հայտնաբերվի իր մոտ։

«Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կանցնի…Շատ կզարմանամ, եթե ինչ-որ բան այնպես չլինի»,-ասել է նա։

Նա կատակել է՝ ասելով, որ շատ ավելի լավ կլինի, եթե ամեն ինչ լավ ընթանա, այլապես դա «կհուզի ֆոնդային բորսաները»։

Պետության ղեկավարի պաշտոնում 45-րդ նախագահ Թրամփի բուժզննությունը կկայանա Walter Reed հիվանդանոցում (Վաշինգտոնից ոչ հեռու), ուրբաթ։ Դա ստանդարտ պրակտիկա է 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի ժամանկներից։ Բժիշկները պետք է ստորագրեն եզրակացության ներքո, որ Թրամփի առողջական վիճակը թույլ է տալիս նրան կատարելու իր ծառայողական պարտականությունները։ Թրամփը հոգեբուժի մոտ զննության չի ենթարկվի։

Հայտնի է, որ Սպիտակ տան ղեկավարն ալկոհոլ չի օգտագործում և չի ծխում, սիրում է խաղալ գոլֆ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները