Կուրիլներում Էբեկո հրաբուխը 2 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել

19:19   12 Հունվար 2018    210

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Կուրիլյան Պարամուշիր կղզում Էբեկո հրաբուխը 2 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել, հայտնում է Սախալինի մարզի Արտակարգ իրավիճակների ծառայության գլխավոր վարչությունը:

Հունվարի 12-ին Հյուսիսկուրիլյան հերթապահ ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Էբեկո հրաբխում մոխրի արտանետում է դիտվել մինչեւ 2 կմ բարձրությամբ, շլեյֆը չի տարածվում:

Հյուսիսկուրիլյան շլեյֆ չկա, մոխրաթափ չի գրանցվել, ծծմբաջրածնի հոտ չի զգացվում: Փրկարարները նշել են, որ բնակչության անվտանգությանը սպառնալիքներ չկան:

Վերնադսկու լեռնաշղթայի հյուսիսային հատվածում գտնվող Էբեկո հրաբուխն արթնացել է 2016 թվականի նոյեմբերին, այդ ժամանակից ի վեր պարբերաբար մոխիր է արանետում: Գիտնականները սա նորմալ երեւույթ են համարում: Հրաբխի բարձրությունը 1156 մետր է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կուրիլ  


Վերնագիրի այլ պիտակները