Աթենքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

17:55   12 Հունվար 2018    306

Աթենքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել նոր բարեփոխումների դեմ հանդես եկող բողոքի երթի մասնակիցներին ցրելու համար։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, երթի ավարտից հետո, որին մասնակցել են 20 հազար մարդ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի ցրի բողոքարարներին, որոնք փորձել էին ճեղքել խորհրդարանի դիմաց ոստիկանական ջոկատը։

Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս բարեփոխումների դեմ, որը ի թիվս այլնի սահմանափակում է գործադուլի իրավունքը։ Օրինագիծը, որը խորհրդարանը հավանություն է տալու հունվարի 15-ին, վերաձեւակերպում է ընտանեկան նպաստները, ժամկետանց վարկերի մուծման նոր գործընթաց է սահմանում եւ սահմանափակում է գործադուլի իրավունքը:

«Գործադուլից ձեռքներս այն կողմ տարե՛ք»,-գոչում էին երթի մասնակիցները՝ ձեռքներին «Ապստամբություն» եւ «Ոչ ժամանակակից ստրկությանը» ցուցանակներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աթենք  


Վերնագիրի այլ պիտակները