Ստիվեն Սիգալին մեղադրել են բռնաբարության մեջ

20:02   12 Հունվար 2018    362

Դերասանուհի Ռեգինա Սիմոնսը մեղադրել է հոլիվուդյան դերասան Ստիվեն Սիգալին բռնաբարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռեգինան 18 տարեկան է եղել։ Դերասանուհին նկարահանվել է «Մահացու վտանգի մեջ» (On Deadly Ground,1994) ֆիլմի զանգվածային տեսարաններում։ Ֆիլմում գլխավոր դերով հանդես է եկել Սիգալը։

Սիգալը նրան իր տուն երեկույթի է հրավերել՝ նվիրված նկարահանումների ավարտին, սակայն որևէ տոնակատարություն չի եղել։ Դերասանուհին հայտարարել է, որ միակ հյուրն է եղել։

Սիգալի կողմից մեկնաբանություններ չեն ստացվել։ Դերասանի կողմից ոտնձգությունների մասին է հայտարարել նաև մոդել Ֆավիոլա Դադիսը։ Նա պատմել է, որ ինքն ու Սիմոնսը դեկտեմբերին հայտարարություն են ներկայացրել ընդդեմ Սիգալի Լոս Անջելեսի ոստիկանական դեպարտամենտ։ Մոդելի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել քասթինգի ժամանակ։

Ավելի վաղ Սիգալի կողմից իրականացված ոտնձգությունների մասին էր բարձրաձայնել լեսբուհի հոլիվուդյան կինոդերասանուհի Պորշա դե Ռոսին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները