NASA-ն ցուցադրել է Օրիոնի «Մեծ միգամածության» կողքով «թռիչքի» տեսանյութը

20:11   12 Հունվար 2018    329

NASA-ն հրապարակել է Օրիոնի «Մեծ միգամածության» կողքով «թռիչքի» տեսանյութը, որի պայծառությունը թույլ է տալիս նրան տեսնել Երկրի ցանկացած կետից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախագծի ստեղծման ժամանակ օգտագործվել է «Հաբբլ» եւ «Սպիտցեր» արբանյակների կողմից հավաքված տվյալները, որոնք դիտարկում են իրականացնում ինֆրակարմիր տիրույթում: Մասնագետները համեմատել են երկու պատկերները եւ ավելացրել են ծավալի լուսանկարը՝ այդպիսով ցույց տալով տիեզերական օբյեկտը «ներսից»:

Օրիոնի «Մեծ միգամածությունը» ամենապայծառ միգամածությունն է, որի մակերեւույթը 4 անգամ գերազանցում է Լուսնի ընդհանուր մակերեւույթը։ Այն գտնվում է Երկրից շուրջ 1344 լուսային տարի հեռավորությամբ եւ ունի 33 լուսային տարի տրամագիծ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   NASA  


Վերնագիրի այլ պիտակները