Սեուլը առաջարկել է Փհենյանին հունվարի 15-ին հանդիպում անցկացնել

20:48   12 Հունվար 2018    201

Սեուլը Փհենյանին առաջարկել է հունվարի 15-ին հանդիպում անցկացնել՝ Փխենչխանում Օլիմպիական խաղերին հյուսիսկորեացիների մասնակցության մանրամասները քննարկելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարավային Կորեայի միավորման նախարարությունը առաջարկել է հանդիպումը անցկացնել սահմանամերձ Պանմունջոմ գյուղում՝ հարավկորեական 3 պաշտոնյայից կազմված պատվիրակության մասնակցությամբ:

Այս շաբաթվա սկզբին Սեուլի եւ Փհենյանի ներկայացուցիչները առաջին բանակցություններն անցկացրեցին վերջին երկու տարվա ընթացքում: Նրանք համաձայնել են ռազմական բանակցություններ վարել եւ վերականգնել ռազմական թեժ գիծը: Փհենյանը համաձայնել է նաեւ մեծ պատվիրակություն ուղարկել Փխենչխանում Օլիմպիական խաղերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սեուլ   Փհենյան   Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները