Թունիսում ձերբակալությունները շարունակվում են

21:11   12 Հունվար 2018    280

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, Թունիսում շարունակվում են աճող գների եւ հարկերի դեմ բողոքների հետ կապված ձերբակալությունները:

Իշխանությունները ավելի քան 150 մարդ են ձերբակալել, այդ թվում նաեւ՝ տեղական ընդդիմության առաջնորդների, որոնք կոչ են արել հանգստյան օրերին վերսկսել հանրահավաքները:

Թունիսում բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 8-ին: Ցույցերի ընթացքում մասնակցիներից մեկը մահացել է, ինչի հետեւանքով երկրի որոշ մասերում բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների: Իշխանությունները որոշ քաղաքներ զորքեր են մտցրել:

Բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 778-ի: Ընդ որում, ըստ Թունիսի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի, կալանավորների թվում 16 «իսլամիստական ծայրահեղական» կա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թունիս  


Վերնագիրի այլ պիտակները