Հռոմի Պապի այցի նախաշեմին Չիլիում հարձակում են գործել

21:25   12 Հունվար 2018    340

Սանտյագոյում վանդալները երեք եկեղեցու վրա ինքնաշեն ռումբեր են գցել եւ հեռանալիս սպառնալիքներ թողել Հռոմի Պապի հասցեին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, Հռոմի պապը Չիլի կայցելի հաջորդ շաբաթ:

Հարձակվողները այրել են երկրի մայրաքաղաքում գտնվող եկեղեցիներից առնվազն մեկը եւ գրություններ թողել դրանց մոտակայքում: Դրանցից մեկում ասվում է. «Ֆրանցիսկոս պապ, հաջորդ ռումբը կլինի ձեր հագուստի մեջ»:

Հռոմի Պապը Չիլի կժամանի հունվարի 15-ին: Ակնկալվում է, որ ավելի քան 500 հազար մարդ կմասնակցի պատարագին, որը Ֆրանցիսկոս պապը նախատեսում է անցկացնել հունվարի 16-ին Սանտյագոյի այգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Պապ   Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները