ՌԴ-ում 12-ամյա աշակերտուհին ալկոհոլային կոմայի մեջ է ընկել

21:52   12 Հունվար 2018    262

Ռուսաստանի Ալթայ երկրամասի Բարնաուլ քաղաքում 12-ամյա աղջիկը հոսպիտալացվել է ալկոհոլային թունավորմամբ. նրա արյան մեջ 6.7 պրոմիլ ալկոհոլ է հայտնաբերվել, մինչդեռ հասուն մարդու համար 5 պրոմիլը հաճախ մահացու չափաբաժին է լինում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Life.ru"-ին, ՌԴ շրջանային քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել: Աղջիկը 11 ժամ կոմայի մեջ է գտնվել: Հայտնի է, որ նրան հոսպիտալացրել են անմիջապես դեռահասների խնջույքից, որի ժամանակ աշակերտները մնացել էին առանց մեծերի հսկողության:

Խնջույքին ներկա են գտնվել ոչ միայն համադասարանցիները, այլև 17-ամյա եղբոր ընկերները: Ծնողները ապշել են՝ իմանալով, թե ինչ վիճակում է հոսպիտալացվել իրենց դուստրը: Ոսումնասիրելով դստեր էջը սոցցանցում՝ նրանք հայտնաբերել են, որ ալկոհոլ օգտագործելուն նրան դրդել են ընկերուհիները: Հենց առցանց հաղորդագրությամբ էլ նրանք որոշել են, թե որտեղից կարելի է ոգելից խմիչք ձեռք բերել:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մինչև Նոր տարին: Ներկա պահին աղջկա առողջությանը ոչինչ չի սպառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները