Ամերիկացիները փորձում են հայրենիք վերադարձնել

22:21   12 Հունվար 2018    172

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ամերիկյան Մեն նահանգի բնակիչները պայքարում են ձկնաբուծական գործարանի պատմական շենքը հայրենիք վերադարձնելու համար, որը փոթորիկը քշել-տարել էր Կանադա։

Ներկայում կիսով չափ ջրում ընկղված կառույցը գտնվում է կանադական Կամպոբելլո կղզու մոտ, իսկ ամերիկացիները մտավախություն ունեն, որ ավազակները կարող են սպառնալիք դառնալ կառույցի համար։ Նրանք նույնիսկ գործում ներգրավել են սենատոր Անգուս Քինգին, ով խոստացել է օգնել «փախստականին» ԱՄՆ վերդարձնելու հարցում։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին։ Բնության տարերքն ավերել է հենասյուները, որոնց վրա տեղակայված է եղել ամերիկյան Լյուբեկ քաղաքի գործարանը։ Կառույցը հայտնվել է Ֆանդի ծոցում և հոսանքով քշվել դեպի Կանադա։

Կառույցը ներառված է ԱՄՆ պատմական վայրերի ազգային ռեեստրում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա   Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները