Ֆրանսիայի հացթուխները ցանկանում են բագետը

09:04   13 Հունվար 2018    314

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RFI»-ին, Ֆրանսիական բագետը կարող է ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակներում:

Դրա համար պայքարում է Ֆրանսիայի հացթուխների եւ հրուշակագործների միության(CNBPF) նախագահ Դոմինիկ Անրակտը, որը համապատասխան դիմում է ներկայացրել Ֆրանսիայի նախագահին եւ խնդրել միջազգային մակարդակով աջակցել դոսյեին:

Ֆրանսիական հացթուխների պատվիրակությունը եկել էր շնորհավորելու Էմանուել Մակրոնին 2018 թվականի գալստյան առիթով եւ ավանդույթի համաձայն նախագահին «արքայական գալետ» էր նվիրել: Այս նուշի միջուկով եւ ճենապակյա ֆիգուրով թխված կարկանդակը հունվարի սկզբին մատուցվում է ֆրանսիական սեղաններին:

Այս տարի նախագահին նվիրաբերված 1,2 մ տրամագծով «արքայական գալետը» թխել էր Վոկսերսոնից հացթուխ Ժոել Պիկենարը: Դոմինիկ Անրակտի հետ միասին Ելիսեյան պալատում նախագահի հետ հանդիպմանը եկել էին մասնագիտության 130 ներկայացուցիչներ: Նրանք դիմել են Մակրոնին բագետի պատրաստման արվեստը աջակցելու եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում դոսյեն առաջ տանելու խնդրանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   ՅՈՒՆԵՍԿՕ  


Վերնագիրի այլ պիտակները