Սալվադորը եւ Հաիթին վրդովված են Թրամփի հայտարարությունից

09:10   13 Հունվար 2018    355

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Սալվադորի արտաքին գործերի նախարարը մի շարք երկրների հասցեին Դոնալդ Թրամփի մեկնաբանությունների կապակցությամբ ԱՄՆ-ին բողոքի պաշտոնական նամակ է ուղարկել:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նախօրեին կոնգրեսականների հետ հանդիպման ժամաանակ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին «կեղտոտ հետնախորշերից» ներգաղթյալները պետք չեն, նկատի ունենալով Հաիթիին, Սալվադորին եւ Աֆրիկայի երկրներին: Այսօր՝ հունվարի 12-ին, Թրամփը Twitter-ում գրել է, որ ինքը չի օգտագործել նման արտահայտություն, թեեւ կտրուկ է արտահայտվել:

Վաշինգթոնում Հաիթիի դեսպան Պոլ Ալթիդորը ասել է, որ վշտացած է, որ Թրամփի մեկնաբանությունը ուշադրության կենտրոնում է հայտնվել Հաիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ութերորդ տարելիցի ժամանակ, որը 220.000 մարդու կյանք է խլել:

«Ես խոսեցի այս հարցի շուրջ նախագահ Ջովենել Մոիսեի հետ, եւ, իհարկե, նախագահը դատապարտում է նման բառապաշարը, եւ նա շոկի մեջ է»:

Դիվանագետը նշել է, որ Հաիթիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Թրամփի հայտարարությունների վերաբերյալ բացատրություն տալու պահանջով հրավիրվել է ԱԳՆ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սալվադոր   Հաիթի   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները