Պանամայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել

09:13   13 Հունվար 2018    632

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Mirror»-ին, Պանամայում ԱՄՆ դեսպան Ջոն Ֆեյլին հրաժարական է տվել՝ ասելով, որ այլեւս չի կարող աշխատել նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարության ներքո:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ Ջոն Ֆեյլին որոշել է «անձնական պատճառներով այս տարվա մարտի 9-ին հեռանալ պաշտոնից»: Ֆեյլին 35 տարվա աշխատանքային փորձ ունի:

Դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ Ֆեյլին երախտապարտ է Պանամայի ժողովրդին հարգանքի եւ փոխադարձ համագործակցության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պանամա   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները