Սպիտակ տունը բարձր է գնահատել Չինաստանի քայլերը

09:16   13 Հունվար 2018    253

Hayatsk.info-ն հայտնում է, որ Սպիտակ տունը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի հետ առեւտրի կրճատմանն ուղղված Չինաստանի քայլերը՝ նշելով, որ դա կնպաստի միջուկային ծրագրի հետ կապված Փհենյանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ ջանքերին:

«Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուրախ է, որ Չինաստանը կրճատել է իր առեւտուրը Հյուսիսային Կորեայի հետ», - ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

«Այս քայլը սատարում է ԱՄՆ համաշխարհային ջանքերին` ուղղված առավելագույն ճնշմանը, մինչեւ Հյուսիսային Կորեայի ռեժիմը չդադարեցնի իր անօրինական ծրագրերը, չփոխի իր վարքը եւ չսկսի Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ-տուն   Հս.Կորեա   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները