ՄԱԿ-ն անհանգստացած է Թունիսում տեղի ունեցող կալանավորումներով

09:20   13 Հունվար 2018    335

Hayatsk.info-ն հայտնում է, որ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը անհանգստացած է Թունիսում ցուցարարների կալանավորումների մեծ թվով:

Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը կոչ է արել կառավարությանը անհիմն չկալանավորել մարդկանց եւ կալանավորվածներին արդար դատաքննության երաշխիքներ տալ:

Ըստ նրա՝ հունվարի 8-ից 778 հոգի ձերբակալվել է, նրանցից մոտ 200-ը 15-ից մինչեւ 20 տարեկան պատանիներ եւ երիտասարդներ են: «Մեզ հայտնի է, որ բողոքի ակցիայի ժամանակ ավազակություններ, բռնություն եւ բարբարոսություն է կատարվել, վնասվել են խանութները եւ ոստիկանական բաժանմուքները: - Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր փողոց են դուրս գալիս զսպվածություն եւ հանգստություն ցուցաբերել: Խաղաղ ցուցարարները չպետք է պատժվեն ուրիշների ագրեսիվ գործողությունների համար»:

Ալ Հուսեյնը ընդգծել է, որ իշխանությունները չպետք է խոչընդոտեն քաղաքացիների ազատ արտահայտման եւ խաղաղ հավաքներ անցկացնելու օրինական իրավունքի իրականացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Թունիս  


Վերնագիրի այլ պիտակները