Զարիֆ. Իրանի միջուկային ծրագիրը բանակցությունների ենթակա չէ

09:35   13 Հունվար 2018    276

ԱՄՆ գործողությունները «միջուկային զենքի համաձայնագիրը խաթարելու նպատակ ունեն»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Թրամփի (ԱՄՆ նախագահ Դոնալդ) քաղաքականությունը եւ այսօրվա հայտարարությունները ամբողջացնում են ամուր բազմակողմ համաձայնագիրը ձախողելու հուսահատ փորձերը՝ խախտելով 26, 28 եւ 29 կետերը: Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը բանակցությունների ենթակա չէ. հնացած հռետորաբանությունը կրկնելու փոխարեն, Միացյալ Նահանգները պետք է լիարժեք հետեւեն համաձայնագրին, ինչպես նաեւ Իրանը», - գրել է Զարիֆը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները