Սպիտակ տան բժիշկը խոսել է Թրամփի առողջական վիճակի մասին

09:43   13 Հունվար 2018    340

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Agence France-Presse»-ին, Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոննի Ջեքսոնի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանց առողջություն ունի:

«ԱՄՆ նախագահը գերազանց առողջություն ունի: Բուժզննումն ԱՄՆ ռազմածովային ուժերի Ուոլթեր Ռիդի անվան Ազգային բժշկական կենտրոնում բացառապես լավ անցավ»,- հայտարարել է բժիշկը:

ԱՄՆ 71-ամյա նախագահը չի ծխում և ալկոհոլ չի օգտագործում, սիրում է ազատ ժամանակ գոլֆ խաղալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները