Կուբան կտրուկ դատապարտում է Թրամփի արտահայտությունները

09:56   13 Հունվար 2018    300

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « ՌԻԱ Նովոստի»-ին, Կուբայի ԱԳՆ-ն կտրուկ դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունները «կեղտոտ երկրների» մասին:

«Այս արտահայտությունները լի են ատելությամբ ու քամահրանքով, դրանք առաջացնում են Կուբայի ժողովրդի վրդովմունքը, որը հպարտանում է այն ավանդով, որն իրենց ամբողջ պատմության ընթացքում կատարել են տարբեր մարդիկ ու նրանց սերունդները, հատկապես աֆրիկացիներն ու հաիթցիները, այն պահից սկսած, երբ առաջացել է մեր ազգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Թրամփի արտահայտությունների կապակցությամբ ԱՄՆ կառավարությանը բողոքի նոտա էր ներկայացրել Սալվադորը։

Սկանդալը բորբոքվել էր այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնել են, որ ներգաղթի թեմայով սենատորների հետ խորհրդակցության ժամանակ Թրամփը երրորդ աշխարհի երկրները անվանել է կեղտոտ խորշեր։ Մասնավորապես նա հիշատակել է Հաիթին, Սալվադորը, մի շարք աֆրիկյան պետություններ։

Սպիտակ տանը չեն հերքել այդ հայտարարության փաստը։ Երբ լրագրողները մեկնաբանություն են խնդրել ՝ նախագահական աշխատակազմի ներկայացուցիչ Ռաջ Շահը հայտնել է, որ Թրամփը «միշտ պայքարելու է հանուն ամերիկյան ժողովրդի» ՝ ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների, որոնք «այլ երկրների շահերն են պաշտպանում»։

Թրամփն ինքը ավելի ուշ խոստովանել է, որ հանդիպման ժամանակ «ուժեղ արտահայտություններ» է օգտագործել, սակայն «իսկապես կոշտ» էին ոչ թե իր ասածները , այլ միգրանտ երեխաների հարցում փոխզիջումային համաձայնության մասին «անհեթեթ առաջարկությունը»։ Այն, ըստ նախագահի ԱՄՆ-ի համար, ետքայլ կդառնա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կուբա   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները