Ես պատրաստ եմ աջակցել Օփրային. Սթիվեն Սփիլբերգ

10:02   13 Հունվար 2018    424

Հանրահայտ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը բացահայտորեն հայտարարել է Օփրա Ուինֆրիի թեկնածությանն աջակցելու պատրաստակամության մասին, եթե հաղորդավարուհին որոշի առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Սփիլբերգն ասել է The Guardian-ին տված հարցազրույցում:

Ռեժիսորը հավելել է, որ ինքը պարզապես համոզված է, որ Օփրա Ուինֆրին կարող է հրաշալի նախագահ դառնալ: Սփիլբերգը նաև համոզված է, որ քաղաքական փորձի բացակայությունը չպետք է խոչընդոտ լինի:

Ավելի վաղ Rasmussen Reports ընկերությունը հարցում է անցկացրել, որի համաձայն՝ ԱՄՆ բնակիչները նախագահական ընտրություններում ավելի շուտ Օփրա Ուինֆրիի օգտին կքվեարկեն, քան Դոնալդ Թրամփի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սփիլբերգ  


Վերնագիրի այլ պիտակները