Իրանա-իրաքյան սահմանին իրար հետևից 3 երկրաշարժ է տեղի ունեցել

10:29   13 Հունվար 2018    279

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Իրանի և Իրաքի սահմանին 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է իրանական Իլամ քաղաքից 70 կմ և իրաքյան Մենդելի բնակավայրից 15 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա:

Հայտնի է, որ դրանից առաջ՝ լույս հունվարի 13-ին, նույն տեղանքում գրանցվել է ևս 2 երկրաշարժ: Դրանք ունեցել են 4.6 և 3.9 մագնիտուդ ուժգնություն: Տուժածների ու փլուզումների վերաբերյալ տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերի 12-ին իրանա-իրաքյան սահմանին գրանցվել է 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը խլել է ավելի քան 500 մարդու կյանք ու բազմաթիվ ավերածություններ առաջացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան-իրաք  


Վերնագիրի այլ պիտակները