Քալիֆորնիայում սողանքների եւ ջրհեղեղների հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 18-ի

10:48   13 Հունվար 2018    309

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Associated Press»-ին, Քալիֆորնիայի հարավում ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով զոհերի թիվը աճել է մինչեւ 18 մարդու:

Ավելի վաղ նշվում էր, որ տարերային աղետը խլել է 17 մարդու կյանք, տուժել է մոտ 30-ը: Ուրբաթ փրկարարական ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել էին եւս մեկ մարդու՝ 87-ամյա տղամարդու մարմին, որը զոհվել էր սողանքի հետեւանքով:

Իշխանությունների հաշվարկների համաձայն՝ ոչնչացվել է մոտ 60 շենք, վնասվել՝ գրեթե 450-ը: Երկուշաբթիից Հարավային Քալիֆորնիայում հորդ անձրեւներ են տեղացել, նահանգի որոշ շրջաններից մարդկանց տարհանել են: Նրանցից ոմանք հրաժարվել են իրենց տները լքել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները