2017 թվականին ՌԴ-ը 14 միլիարդ դոլարի սպառազինություն է արտահանել

10:59   13 Հունվար 2018    339

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, Ռուսաստանը 2017 թվականին 14 միլիարդ դոլարի սպառազինություն է արտահանել:

Անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել էր, որ չնայած պատժամիջոցներին՝ 2017 թվականին Ռուսաստանը նոր գործընկերներ է ձեռք բերել, որոնք նախկինում երբեք չէին հետաքրքրվել ռուսական սպառազինությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները