Ասանժին ցանկացել են Էկվադորի դեսպանատնից դուրս անել

11:14   13 Հունվար 2018    439

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « Fox News »-ին, Լոնդոնում Էկվադորի դեսպանատան աշխատակիցները փորձել են WikiLeaks-ի հմնադիր Ջուլիան Ասանժին դուրս անել հիգիենայի տարրական կանոնները չպահպանելու պատճառով:

Դիվանագետների խոսքով՝ Ասանժը լոգանք չի ընդունում, չի փոխում հագուսը, նրա վրայից վատ հոտ է գալիս: Նրա նախկին գործընկերները նույնպես ասել էին, որ Ասանժն անտեսում է հիգիենայի նորմերը և կարող է սննդից կեղտոտված ձեռքերը սրբել հենց հագուստով:

Չնայած Ասանժի պահվածքին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ հունվարի 10-ին նա այդ երկրի քաղաքացիություն է ստացել: Դեսպանատանն Ասանժն ապրում է 2012 թվականից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ասանժ   Էկվադոր  


Վերնագիրի այլ պիտակները