Չիլիում վանդալները 3 եկեղեցի են վնասել Հռոմի պապի այցից առաջ. Լուսանկար

11:33   13 Հունվար 2018    328

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Santiago Times»-ին, Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում 3 կաթոլիկ եկեղեցի վանդալների հարձակման են ենթարկվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցից առաջ:

3 եկեղեցիների մոտ պայթուցիկ են պայթեցրել: Վնասվել են մուտքի դռները և ճակատամասերը: Ոստիկանությունը կանխել է չորրրոդ հարձակումը և վնասազերծել է ռումբը:

Վանդալների անձը դեռևս պարզված չէ: Նրանք գրություններ են թողել պապի հասցեին սպառնալիքներով. «Ֆրանցիսկոս պապ, հաջորդ ռումբը քո փարաջայի մեջ կլինի»:

Չիլիի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ բոլորն իրավունք ունեն բողոքի, բայց բռնության դիմելն արդեն ուրիշ հարց է: Հռոմի պապի այցը նախատեսվում է հունվարի 15-18-ին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի   Հռոմի-պապ-Ֆրանցիսկոս  


Վերնագիրի այլ պիտակները