ՌԴ-ի սրճարաններից մեկում 57 մարդ թունավորվել է

11:38   13 Հունվար 2018    321

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Life.ru»-ին, առնվազը 57 մարդ է թունավորվել Ռուսաստանի Ուլան Ուդե քաղաքի «ШулэнДо» սրճարանում:

Այսօր առավոտյան թունավորման նախանշաններով հիվանդանոց դիմած սրճարանի այցելուների թիվը հասավ 57-ի: Նրանցից 45-ը տեղափոխվել է Հանրապետական ​​կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոց, այդ թվում` ութ երեխա: 12-ի ​​դեպքում ախտորոշվել սալմոնելլոզ:

Ըստ առողջապահության աշխատակիցների, բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Հավանաբար, երեք-չորս օրվա ընթացքում բոլոր հիվանդները դուրս կգրվեն հիվանդանոցներից:

Մարդիկ թունավորվել են հունվարի 8-11-ը: Սրճարանում իրականացված նախնական ստուգումների արդյունքում հայտնաբերվել է սանիտարահիգիենիկ վիճակի կոպիտ խախտումներ:

Ներկայումս սրճարանի գործունեությունը դադարեցված է: Գործը դատարանում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները