ԱՄՆ-ն «ՎԿոնտակտեին» մեղադրել է սեփականության իրավունքի խախտման մեջ

12:58   13 Հունվար 2018    295

«ՎԿոնտակտե» (ՎԿ) սոցցանցի ղեկավարությունը միջոցառումներ է ձեռնարկում մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ պայքարի համար, սակայն ԱՄՆ իշխանություններն, այնուամենայնիվ, նրա դեմ պահանջներ ունեն:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչի աշխատակազմի ուրբաթ հրապարակված 2017 թվականին մտավոր ցանցահենության մասին զեկույցում, որում հիշատակվում են ռուսական մի քանի այլ համացանցային ռեսուրսներ եւս:

ԱՄՆ-ն ամեն տարի հրապարակում է «ֆիզիկական եւ վիրտուալ շուկաների» իրավիճակի մասին նման զեկույցներ: Այս զեկույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք առաջինն է:

Արտաքին առեւտրի հարցերով զբաղվող գերատեսչությունն արձանագրում է, որ ՎԿ-ն «աշխարհում ամենահայտնի կայքերից մեկն է», ինչպես նաեւ «չափազանց հայտնի սոցցանց է Ռուսաստանում եւ հարեւան երկրներում»: Զեկույցում նշվում է, որ «ստացած հաղորդումների համաձայն՝ ֆայլերի իրականացվող փոխանակումը հեղինակային իրավունքի խախտում է»: Չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ աղբյուրների մասին է խոսքը:

Զեկույցում նշվում է նաեւ, որ ցանցահենության դեմ ՎԿ-ի ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկությունները հուսադրող են:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՎԿոնտակտեին  


Վերնագիրի այլ պիտակները