Թիլերսոնը Ս. Արաբիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի

13:38   13 Հունվար 2018    203

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկելու է իրադրությունը Սիրիայում և Եմենում:

«Ակնկալվում է, որ քննարկվելու են շատ կարևոր հարցեր այն տարածաշրջանի վերաբերյալ, որտեղ մենք համատեղ աշխատանքներ ենք տանում: Խոսքը վերաբերում է ինչպես իրադրությանը Սիրիայում, այնպես էլ Եմենի հակամարտությանը, տարածաշրջանի կայունացմանը, ավելի լայն մասշտաբով՝ պայքարն ահաբեկչության դեմ»,- հայտնել է Թիլերսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թիլերսոն   Ս-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները