Իրանը ԱՄՆ թշնամական գործողություններին պատասխան քայլեր կձեռնարկի․ Իրանի ԱԳՆ

14:07   13 Հունվար 2018    195

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Իրանը հայտնել է, որ քայլեր է ձեռնարկելու ու «համապատասխան ձեւով պատասխանելու է ԱՄՆ թշնամական գործողություններին»:

Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցային ցուցակում էր ընդգրկել այաթոլա Սադիկ Լարիջանիին, Իրանի դատական համակարգի ղեկավարին։

«Լարիջանիին պատժամիջոցային ցուցակում ընդգրկելու վերաբերյալ Թրամփի վարչակազմի թշնամական ու ապօրինի գործողությունները ․․․ հատել են միջազգային համայնքում վարքագծի բոլոր թույլատրելի սահմանները ու ԱՄՆ երկկողմանի ու միջազգային պարտավորությունների տեսակետից միջազգային իրավունքի խախտում են, որին անկասկած Իրանը լրջորեն կարձագանքի»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բացի դրանից ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ մի շարք իրանցիների պատժամիջոցային ցուցակում ընդգրկելու՝ ԱՄՆ որոշումը «ընդամենը ապացուցում է իրանական մեծ ազգի հանդեպ ԱՄՆ կառավարոււթյան շարունակվող թշնամանքը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները