Fancy Bear-ին կասկածում են ԱՄՆ Սենատի վրա կիբերհարձակումների պատրաստման մեջ

14:14   13 Հունվար 2018    341

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Կոմերսանտ․ ռու»-ին, հակավիրուսային պաշտպանության ոլորտում մասնագիտացող Trend Micro ընկերությունը Fancy Bear հաքերական խմբավորմանը մեղադրել է ԱՄՆ Սենատի համակարգերի վրա կիբերհարձակում պատրաստելու մեջ։

«Նրանք դեռ շատ ակտիվ են, համենայն դեպս, նրանք մտադիր են նորից ազդել հասարակական կարծիքի վրա։ Նրանք փնտրում են տեղեկություններ, որոնք կարող են ավելի ուշ բացահայտել»,- շեշտում է փաստաթղթի հեղինակը, Trend Micro-ի գիտական աշխատակից Ֆայկե Հակբրեբորը։

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ցանցահենների թիրախն է լինելու ամերիկացի քաղաքական գործիչների նամակագրությունը։ Նման եզրակացությունների համար հիմք են դարձել անցած տարվա հունիսից սեպտեմբեր ամիսներին հայտնաբերված կասկածելի կայքերը, որոնց ինտերֆեյսը նման է ամերիկյան Սենատի էլեկտրոնային փոստի ներքին համակարգին։

Հիշեցնենք, որ 2016-ին մի խումբ հաքերներ, որոնք հայտնի են Fancy Bear ու Cozy Bear անվանումով, կոտրել էին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի համակարգչային ցանցը՝ օգտագործելով X-Agent վիրուսը։ Արդյունքում Դեմոկրատական կուսակցության ղեկավարության մի քանի հազար նամակներ, այդ թվում գաղտնի տեղեկություններ, հրապարակվել էին WikiLeaks-ում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Fancy-Bear   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները