Հնդկաստանում 40 դպրոցական տեղափոխող նավակը շրջվել է. կա 4 զոհ

14:20   13 Հունվար 2018    337

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Հնդկաստանի արևմտյան ափերի մոտ 40 դպրոցական տեղափոխող նավակը շրջվել է, ինչի հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան՝ Մահարաշտրա նահանգի Դահանու քաղաքի ափերի մոտ:

Գործակալությունը մանրամասնում է, որ միջադեպի պահին նավակում գտնվող 40 դպրոցականից 25-ին հաջողվել է փրկել: Նշվում է, որ միջադեպի վայրում որոնողա-փրկարարական գործողություններ են իրականացվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները