Զամբիայում մոլեգնող խոլերայի համաճարակի պատճառով պարետային ժամ է հայտարարվել

14:23   13 Հունվար 2018    226

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters »-ին, Զամբիայի մի շարք շրջաններում պարետային ժամ է հայտարարվել և արգելվել է փողոցային առևտուրը:

Այս միջոցները ձեռնարկվել են խոլերայի համաճարակը կանգնեցնելու համար: Այս որոշումը բողոքի ցույցեր է առաջացրել երկրի մայրաքաղաք Լուսակայում, որոնք վերածվել են ցուցարարների և ոստիկանների միջև բախումների:

Նշվում է, որ անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մոտ 60 մարդու:

Հայտնի է, որ երեք ամսում խոլերայի համաճարակը դարձել է 70 մարդու մահվան պատճառ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զամբիա  


Վերնագիրի այլ պիտակները