Իրականանում են Իրանի համաձայնագրի վերաբերյալ մեր վատագույն ակնկալիքները․ ՌԴ-ի ԱԳՆ

14:35   13 Հունվար 2018    570

Ռուսաստանը ծայրաստիճան բացասական է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրի ճակատագրի վերաբերյալ, հայտնել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք ծայրաստիճան բացասական ենք գնահատում Վաշինգտոնից հնչած երեկվա հայտարարություններն ու որոշումները, իրականանում են մեր վատագույն ակնկալիքները»,- ասել է Ռյաբկովը, մեկնաբանելով Գործողությունների համընդգրկուն համատեղ ծրագրի ճակատագրի մասին Թրամփի հայտարարությունները։

«Իմ գնահատականներով՝ ԱՄՆ-ն մտադրվել է ձախողել ԳՀՀԾ-ը։ Ու այն, որ նախագահական wavers-ը՝ պատժամիջոցային ռեժիմի բացառությունները, երկարաձգվել են անորոշ ժամանակով, ընդամենը կոսմետիկ կողմն է, այդ քայլի նշանակությունը գերագնահատել պետք չէ։ Գլխավորն այն է, որ իրանական հարցերին ԱՄՆ մոտեցման մեջ ուժեղանում է ոչ միայն ճնշման, այլեւ վերջնագրային բաղադրիչը»,- շեշտել է Ռյաբկովը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները