ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Հիտլերի «Մերսեդեսը»

14:49   13 Հունվար 2018    215

ԱՄՆ Արիզոնա նահանգի Worldwide Auctioneers աճուրդի տունը հայտարարել է, որ աճուրդի կհանի «բաց վաճառքում հայտնված պատմական ամենանշանակալի ավտոմեքենան»:

Դա չափազանցություն չէ. Daimler-Benz գերմանական գործարանի 1938թ. թվագրված անշուք փաստաթղթի վրա «պատվիրատու» բաժնում գրված է՝ «ֆյուրեր և ռայխսկանցլեր»: Այն, որ վաճառքի կհանվի Ադոլֆ Հիտլերի ավտոմեքենան, իրոք կարելի է սենսացիա համարել, գրում է Deutsche Welle-ն:

Աճուրդը կանցկացվի հունվարի 17-ին: Ստացվելիք գումարի 10 տոկոսը կհատկացվի նացիոնալ-սոցիալիզմի մասին կրթական նախագծերին:

Հիտլերն օգտագործել է «Մերսեդեսը» հատուկ արարողությունների ժամանակ: Օրինակ՝ 1940-ին Ֆրանսիայի հանդեպ Երրորդ Ռայխի տարած հաղթանակին նվիրված զորահանդեսի ժամանակ, կամ իտալացի բռնապետ Բենիտո Մուսսոլինիի Մյունխեն այցի ժամանակ: Սակայն 1942-ից հետո, երբ բեկում գրանցվեց երկրորդ համաշխարհայինի ընթացքում և հիտլերյան զորքերը սկսեցին պարտություն կրել, ավտոշքերթներ այլևս չէին անցկացվում:

1945-ին, Գերմանիայի կապիտուլացիայից հետո, Հիտլերի ավտոմեքենան հայտնվեց ԱՄՆ բանակի տնօրինության տակ, ավելի ուշ՝ մասնավոր մի անձի, իսկ հետո բազմիցս փոխել է սեփականատերին: Ներկայիս սեփականատիրոջ անունը գաղտնի է պահվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հիտլեր   Մերսեդես  


Վերնագիրի այլ պիտակները