Intel-ը հայտնել է համակարգիչների վերաբեռնման խնդրի մասին

15:26   13 Հունվար 2018    160

Պրոցեսորներ արտադրող Intel-ը որոնում է այն խնդրի լուծումը, որը կապված է հունվարի 4-ին ընկերության կողմից թողարկված նորացումների տեղակայումից հետո համակարգիչների հաճախակի վերաբեռնման հետ:

Ներսարված ծրագրային ապահովման մեջ կատարված փոփոխությունները պետք է վերացնեին Meltdown-ի եւ Spectre-ի խոցելիությունները։ «Մենք հաղորդումներ ենք ստացել մի քանի օգտատերերից ներսարված ծրագրային ապահովման նորացումից հետո վերաբեռնումների բարձր հաճախության մասին:

Մասնավորապես, խափանումը վերաբերել է Broadwell եւ Hasswell <…> միկրոարխիտեկտուրներով պրոցեսորներին: Մենք օպերատիվորեն աշխատում ենք սպասարկյալների հետ, որպեսզի հասկանանք, արատորոշենք եւ վերացնենք այդ անսարքությունը: Եթե դա ներսարված ծրագրային ապահովման նորացում պահանջի Intel-ից, մենք այն կտարածենք սովորական ուղիներով»,- ասված է հունվարի 11-ին ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Intel  


Վերնագիրի այլ պիտակները