ԱՄՆ ամենախոշոր բանկը 143 միլիոն դոլար է կորցրել կասկածելի հաճախորդի պատճառով

15:53   13 Հունվար 2018    145

Ակտիվների քանակով ԱՄՆ ամենախոշոր բանկը՝ JP Morgan Chase–ը 2017 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում $143 միլիոն է կորցրել՝ մեկ հաճախորդի վարկի վրա։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվում է ֆինանսական կազմակերպության փաստաթղթերում։ Բանկում չեն տվել հաճախորդի անունը, ում հետ կապված են կորուստները, ինչպես նաև չեն նշել պատճառը, որը բերել է կորստի։

Bloomberg-ի աղբյուրները հավաստում են, որ խոսքը գնում է Steinhoff International Holdings կազմակերպության մասին՝ ՀԱՀ–ից, որը հայտնվել է ֆինանսական հաշվետվության հետ կապված սկանդալում։ Աշխարհում երկրորդ ամենախոշոր՝ կահույքի առևտրով զբաղվող Steinhoff-ի հաշվապահությունում անհամապատասխանությունների մասին հաղորդել էին 2017-ի դեկտեմբերին, մեկ ամիս անց կազմակերպությունը լքել են տնօրենների խորհրդի նախագահը, ինչպես նաև գլխավոր և ֆինանսական տնօրենները։

Կազմակերպությունում ստուգումներ են ընթանում, բաժնետերերը պատրաստվում են հայց ներկայացնել նրա դեմ։ Ընդհանուր առմամբ JPMorgan Chase կազմակերպության շահույթը կրճատվել է 37%–ով՝ ԱՄՆ նոր հարկային օրենսդրության պատճառով։ $2,4 միլիարդ միանվագ ծախսերի պատճառով կազմակերպության մաքուր շահույթը կազմել է $4,2 միլիարդ (մեկ տարի առաջ այդ գումարը նույն ժամանակահատվածում հասել էր $6,7 միլիարդի)։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները